Մարտի 23-ին գործ է ստացվել գեղարքունիքի մարզի քրեական դատարանում։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Արամ Մարտիրոսյանին։
Եղբայրների մեջ կենցաղային վեճ է ծագել, ինչի հետևանքով փոխադարձաբար միմյանց հասցրել են մարմնական վնասվածքներ։ Եղբայրներից մեկը անզգուշությամբ դանակահաել է վիճաբանությունը հաշտեցնելու նպատակով միջամտած եղբորորդուն։
Մեղադրական եզրակացությունը
Հ․ Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026թ. հունվարի 5-ին Գավառ համայնքի Գ.Միքայելյան փողոցի առանձնատան հյուրասենյակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հարվածներ է հասցրել իր մերձավոր ազգանա հանդիսացող եղբոր՝ Ա․ Գ․-ի մարմնի տարբեր հատվածներին:
Բացի այդ, 2026թ. հունվարի 5-ին Գավառ համայնքի Գ.Միքայելյան փողոցի առանձնատան հյուրասենյակում ձեռքին եղած դանակով անզգուշությամբ հարվածել է իր և եղբոր միջև ծագած վիճաբանությունը հաշտեցնելու նպատակով միջամտած որդու՝ Լ․ Գ․-ի գոտկային շրջանին:
Ա․ Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026թ. հունվարի 5-ին Գավառ համայնքի Գ.Միքայելյան փողոցի առանձնատան հյուրասենյակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել իր մերձավոր ազգանա հանդիսացող եղբոր՝ Հ․ Գ․-ի մարմնի տարբեր հատվածներին:
Մեղադրանքի հոդվածները և խափանման միջոցը
Մեղադրյալ եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Ա․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ մասով։
Մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որը կատարվել է մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից պատժվում է հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ մասով։
Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից, պատժվում է հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: