Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև ատելությունը հասել է գագաթնակետին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքերը հեռարձակվել են Սպիտակ տան YouTube ալիքով։
«Ես լուծել եմ ութ պատերազմ, և սա պետք է լիներ ամենահեշտերից մեկը, բայց նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև ատելությունը հասել է գագաթնակետին», – ասել է նա։
Թրամփը հավելել է, որ սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։