«Կանազ» մշակութային տանը բռնկված հրդեհի գործով 3 անձ ներկայացվել է նախաքննական մարմին

Մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակութային տան չգործող չորսհարկանի շինությունում: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։  ՆԳՆ մամլո խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ։

Leave a Comment