Հրդեհված «Կանազ» մշակութային տանը իրականացվել են փորձաքննություններ

Մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակութային տան չգործող չորսհարկանի շինությունում: ՀՀ Փորձագիտական կենտրոնից հայտնում են, որ  հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, Փորձագիտական կենտրոնի լավագույն մասնագետներն արդեն դեպքի վայրում էին:

Իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով.

  • Հրդեհատեխնիկական փորձաքննություն–կրակի առաջացման օջախի և պատճառների բացահայտում:
  • Շինարարական փորձաքննություն–կառույցի ամրության և վնասվածության աստիճանի գնահատում:
  •  Ապրանքագիտական փորձաքննություն–գույքային և նյութական վնասի հաշվարկում:

Leave a Comment