ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի լուծման վերաբերյալ հանդիպումներ այս պահին նախատեսված չեն։
«Մենք ցանկանում ենք տեսնել այս հակամարտության լուծումը», – ասել է նա Ֆրանսիայում G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։ «Այս հարցի շուրջ վերջին հանդիպումները տեղի են ունեցել անցյալ շաբաթ Մայամիում, որտեղ (ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց) Սթիվ (Ուիթկոֆը) և (ԱՄՆ նախագահի փեսան) Ջարեդ (Քուշները) հանդիպել են ուկրաինական կողմի հետ։ Այս պահին հանդիպումներ նախատեսված չեն», – ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։