Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով «BMW»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տրոլեյբուսի սնուցող էլեկտրական լարերից մեկը ընթացքում հանգույցից առանձնացել էր, և վարորդը իջել էր տրոլեյբուսից՝ որպեսզի այն միացնի։ Այդ ժամանակ «BMW»-ն վրաերթի է ենթարկել վարորդին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: