Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մեծ հատվածներում՝ Դուբայից մինչև Աբու Դաբի, ինչպես նաև հյուսիսային էմիրություններում, հորդառատ անձրևներ են տեղացել, ուրբաթ հայտնել է Gulf News-ը։
ԱՄԷ-ի Ազգային օդերևութաբանական կենտրոնի (NCM) տվյալներով՝ «ցածր ճնշման համակարգով պայմանավորված անկայուն եղանակային պայմանները երկրի ողջ տարածքում առաջացրել են անձրևների հերթական ալիքներ, ուժեղ քամիներ և ամպրոպներ»։
Gulf News-ը գրել է, որ Պարսից ծոցի այս երկրի խոշոր քաղաքներում բնակիչները հինգշաբթի գիշերվանից մինչև ուրբաթ վաղ առավոտ հայտնել են «կայծակի բռնկումների, ուժգին որոտի և հորդառատ անձրևների» մասին։
Ըստ հաղորդման՝ տեղատարափ անձրևների հետևանքով որոշ վայրերում փողոցները հեղեղվել են։