Իրանը ստացել է շատ կարևոր խաղաքարտ՝ ազդելու ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը շեշտում է՝ վերահսկելով Հորմուզի նեղուցը՝ Իրանը  վերահսկում է նաև ողջ Մերձավոր Արևելքի ապագան։

«Շատերն են գրում Հորմուզի նեղուցի կարևորության տարբեր բաղադրիչների մասին, բայց դրանցից մեկը կարծես թե դուրս է մնացել ուշադրությունից։

Նեղուցի նկատմամբ իրանական ամբողջական վերահսկողությունը և կառավարումը նշանակում է Իրանի  վերահսկողություն ծրագրվող մի քանի միջազգային տրանսպորտային միջանցքների վրա։

Դրանցից մեկը, մասնավորապես, Հնդկաստանը ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և Իսրայելին կապող, իսկ այնուհետ դեպի Հունաստան շարունակվող միջազգային տրանսպորտային հանգույցն է, որի ճակատագիրը կախված է Հորմուզի նեղուցում իրավիճակից։

Նեղուցը սեփական վերահսկողության տակ վերցնելով՝ Իրանը նաև փակում է այս ճանապարհով Իսրայելի՝ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը։

Իրականում Հորմուզի նեղուցի վերահսկողությամբ Իրանը ստացել է խիստ կարևոր խաղաքարտ՝ ազդելու, առանց չափազանցության, ողջ Մերձավոր Արևելքի ապագայի վրա»,- նշել է իրանագետը։

Leave a Comment