Միացյալ Նահանգները և Արևմուտքը որպես ամբողջություն մտադիր չեն Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել մինչև ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն։
Նա նաև սուտ է անվանել Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ Կիևը անվտանգության երաշխիքներ կստանա միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Դոնբասից։ «Դա սուտ է։ Եվ ես տեսա, թե ինչպես է նա դա ասում։ Ցավալի է, որ նա դա ասում է։ Որովհետև նա գիտի, որ դա ճիշտ չէ, և նրան դա չեն ասել», – հայտարարել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։
«Նրան ասվել է ակնհայտը. անվտանգության երաշխիքները ուժի մեջ չեն մտնի մինչև պատերազմի ավարտը։ Որովհետև հակառակ դեպքում ձեզ կներքաշեն պատերազմի մեջ», – ընդգծել է Ռուբիոն՝ Ֆրանսիայում G7-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում։