Իրանի և ԱՄԷ միջև հնարավոր գաղտնի բանակցություններ Ադրբեջանում. Դավիթ Գալստյան

Էս «դավադրության տեսությունը» հիմնված ա մի քանի տրամաբանական ենթադրությունների վրա։

* Ուրեմն, Աբու Դաբիից Լենքորանի օդանավակայան (Իրանի սահմանի մոտ) երկու բիզնես-ջեթե են գնում: (տվյալները լավ փակ են):

Ոչ թե Բաքու, այլ հենց հարավ՝ օդանավակայան, որը գտնվում ա Իրանի հետ սահմանից 35 կմ հեռավորության վրա (ուղիղ գծով):

N.B. Էս պահին կարծես թե ոչ մեկ ըտեղ չի թռնում: Ամբողջ ավիահոսքն անցնում ա շատ ավելի հյուսիս (Ադրբեջանի հարավային մասը չի օգտագործվում):

Ինքնաթիռները (Royal Jet), կարծես թե, կապված են ԱՄԷ-ի կառավարական/պաշտոնական պատվիրակությունների հետ. առնվազն դրանցից մեկի թռիչքների աշխարհագրությունը (այդ թվում՝ Աֆրիկայի հակամարտության գոտիները) դա փաստում ա:

Իրանի համար փակ օդային տարածքի պայմաններում Լենքորանը կարող ա հարմար տեղ լինել հանդիպման համար, որտեղ հեշտ ա հասնել ցամաքային ճանապարհով:

Իսկ Ադրբեջանը պահպանում ա կապը երկու կողմերի հետ էլ:

P.S. Քաղաքացիների դուրսբերումը էդքան էլ հավանական չի թվում։

Դավիթ Գալստյան, ռազմական լրագրող

Leave a Comment