
Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի գործով տուժածները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահի վարչակազմի և Google-ի դեմ՝ գաղտնի տեղեկատվության բացահայտման համար, հաղորդում է NBC News-ը։
Հայցվորները պահանջում են, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը յուրաքանչյուր զոհին վճարի առնվազն 1000 դոլար փոխհատուցում և դատարանի որոշում կայացնի, որով Google-ը պարտավոր կլինի անհապաղ և ընդմիշտ ջնջել նրանց անձնական տվյալները։
«Միացյալ Նահանգները, գործելով Արդարադատության նախարարության միջոցով, միտումնավոր քաղաքական ընտրություն կատարեց՝ Էփշթեյնի զոհերի անձնական կյանքի պաշտպանության փոխարեն առաջնահերթություն տալով մեծ քանակությամբ տեղեկատվության արագ բացահայտմանը», – հեռուստաալիքը մեջբերել է զոհերի հայտարարությունը։
Նրանց խոսքով՝ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը բացահայտել է ֆինանսիստի մոտ 100 զոհերի ինքնությունը՝ հրապարակելով նրանց անձնական տվյալները։