Թեհրանը մտադիր է Իսրայելին պատասխանատվության ենթարկել Լիբանանում իրանցի դիվանագետների մահվան համար, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Իրանի արտաքին գործերի նախարարությունը կօգտագործի բոլոր միջազգային իրավական միջոցները՝ սիոնիստական ռեժիմին պատասխանատվության ենթարկելու այս հանցագործության համար», – ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել էր, որ մարտի 8-ին Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման ժամանակ զոհվել է չորս իրանցի դիվանագետ, և այն անվանել է ռազմական հանցագործություն։