ԶԼՄ․ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո

ԶԼՄ․ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո

27 մարտի 2026 – 16:38 AMT

PanARMENIAN.Net – «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանից հետո։ Ըստ Մատեո Մորետտոյի տեղեկությունների՝ նոր պայմանագիր կնքելու շուրջ բանակցությունները դադարել են, հայտնում է Euro football-ը։

37-ամյա հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է 2026 թվականի հունիսի 30-ին:

«Կողմերի միջև նոր պայմանագիր կնքելու շուրջ բանակցությունները դադարել են։ Եթե Մխիթարյանը չկարողանա համաձայնության գալ «Ինտերի» հետ նոր պայմանագրի շուրջ, նա կարող է մտածել կարիերան ավարտելու մասին»,-գրում է Euro football-ը։

Մխիթարյանն այս մրցաշրջանում միլանյան ակումբի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի հեղինակ և կատարելով երեք գոլային փոխանցում։

Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել «Ռոմայից» 2022 թվականին։

Leave a Comment