
Նման զգուշացում է արել Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում։
Նաեւ խորհուրդ է տրվում չմոտենալ վարարած գետերին եւ ճանապարհներին լինել առավել ուշադիր։
Միաժամանակ Փրկարար ծառայությունը նշել է, որ Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը․ փրկարարների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ
«Մարտի 27-ին ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։
Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ»,- նշված է ծառայության հաղորդագրության մեջ։