Հակամարտության սկսվելուց ի վեր Իրանում ավելի քան 600 դպրոց է ավերվել կամ վնասվել, իսկ ավելի քան 1000 աշակերտ և ուսուցիչ զոհվել կամ վիրավորվել է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ագրեսորների գործողությունների հետևանքով Իրանում ավերվել կամ վնասվել է ավելի քան 600 դպրոց, իսկ ավելի քան 1000 աշակերտ և ուսուցիչ սպանվել կամ վիրավորվել է», – ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կայացած քննարկման ժամանակ։