Իրանի զինված ուժերը հրթիռների վրա երախտագիտության խոսքեր են գրում իրենց աջակցող երկրներին

Իրանը սկսել է հրթիռներ արձակել, որոնց վրա անգլերենով գրված են երախտագիտության խոսքեր՝ ուղղված իրեն աջակցող մի շարք երկրների ժողովուրդների։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Մումբայում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։

Իրանի օդատիեզերական ուժերի անունից ձեռագիր երախտագիտության խոսքեր են ուղղվել Իսպանիայի, Պակիստանի, Հնդկաստանի և Գերմանիայի ժողովուրդներին։

Հաղորդագրությունները փակցվել են հրթիռների վրա, որոնք արձակվել են ամերիկա-իսրայելական հարձակմանն ի պատասխան  հարվածների 83-րդ ալիքի ժամանակ։

 

Leave a Comment