ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի «նվերը» տասը տանկերի Հորմուզի նեղուցով տարանցման թույլտվությունն էր։
Այս շաբաթվա սկզբին Թրամփը պնդում էր, որ Իրանը, իբր, ԱՄՆ-ին արժեքավոր «նվեր» է տվել՝ կապված նեղուցի հետ։ Սակայն նա անմիջապես մանրամասներ չհայտնեց։
«Եվ նվերը ութ նավ էր (որոնք անցել էին Հորմուզի նեղուցով – խմբ.): Իրականում այնտեղ տասը նավ կար», – ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։