ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դիտարկում է տարածաշրջան ևս մինչև 10 հազար ցամաքային զորքերի զինծառայող ուղարկելու հնարավորությունը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով գերատեսչության աղբյուրներին։
Այդ քայլը Դոնալդ Թրամփին կարող է ավելի մեծ ազատություն տալ ռազմական գործողությունների առումով՝ չնայած Վաշինգտոնի հայտարարություններին, թե Թեհրանի հետ շարունակվում են բանակցությունները։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ որոշել է ևս 10 օրով հետաձգել Իրանի էներգետիկ հատվածի վրա հարվածները՝ բանակցությունները շարունակելու համար։ Նախորդ՝ երկուշաբթի սահմանված 5-օրյա ժամկետը ավարտվում էր այսօր։
Թրամփը նշել էր, որ այդ որոշումը կայացրել է Իրանի առաջարկով, սակայն Թեհրանը հերքում է, որ նման խնդրանք է ներկայացրել։
Զորքերի ուղարկման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, գրում է WSJ-ը։