
Երեկ ներկա էի Բագրատ սրբազանի և նրա հետ միասին շինծու մեղադրանքով դատվող պայքարի մարտիկների հերթական «դատական նիստին»: Այս դատական գործընթացն ակնհայտորեն որևէ աղերս չունի արդարադատության հետ, մեղադրյալներից շատերն այնտեղ են գտնվում միայն այն պատճառով, որ ինչ որ մի խոսակցության մեջ ինչ որ մեկի կողմից նշվել է նրանց անունը, ոմանց դեպքում նույնիսկ դա էլ չկա, իսկ ամբողջ մեղադրանքը հիմնված է տարբեր գաղտնալսումներից մոնտաժ արված, կցկտուր կտորտանքների վրա, որոնց միջոցով փորձվում է կեղծ տպավորություն ստեղծել, թե մեղադրյալներն ինչ որ լայնամասշտաբ հակապետական ակտ են պլանավորել: