Մոսկվան հերքել է, որ հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին

Ռուսաստանը Իրանի հետ ԱՄՆ-ի ու Իսրայելի հակամարտության շրջանակում Թեհրանին հետախուզական տվյալներ չի տրամադրում, France Télévisions հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք Իրանին մատակարարել ենք ռազմական նշանակության որոշ տեսակների արտադրանք, սակայն չենք կարող համաձայնել այն մեղադրանքների հետ, թե օգնում ենք Իրանին հետախուզական տվյալներով»,- ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Պարսից ծոցի երկրներում գտնվող ամերիկյան ռազմական բազաների կոորդինատները տարածաշրջանում բոլորին հայտնի են։ «Դա բաց տեղեկատվություն է։ Ինձ չի զարմացնում, որ Իրանը հարվածում է դրանց»,- ընդգծել է Լավրովը։

Leave a Comment