
Անգլալեզու Վիքիպեդիան այլեւս չի օգտագործի նեյրոցանցերի օգտագործմամբ գրված հոդվածներ, գրում է The Verge-ը։
Խմբագիրները կարող են օգտագործել արհեստական բանականությունը միայն եղած տեքստերի հիմնական խմբագրման համար, եթե այդ գործընթացում նոր բովանդակություն չի ավելացվում։
Թույլատրվում է հոդվածների թարգմանությունը մեկ լեզվից մյուսը լեզվային մոդելների միջոցով, սակայն նման բոլոր թարգմանությունները պետք է ստուգվեն հեղինակի կողմից։
Նման որոշման համար հիմք է դարձել այն , որ արհեստական բանականության կողմից գեներացված տեքստերը խախտում են հարթակի մի քանի հիմնական կանոններ։