ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պնդում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում կոնկրետ առաջընթաց է գրանցվել։
«Կան միջնորդ երկրներ, որոնք հաղորդագրություններ են փոխանցում։ Կոնկրետ առաջընթաց է գրանցվել և արդեն իսկ փաստաթղթավորված է», – լրագրողներին ասել է Ռուբիոն։
ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հինգշաբթի օրը հաստատել է, որ Վաշինգտոնը Թեհրանին է ներկայացրել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։