Չելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ կրшկել է դասընկերուհու վրա



ԻՐԱՎՈՒՆՔ

Չելյաբինսկի թիվ 32 դպրոցի աշակերտը ազդանշանային ատրճանակով, արբալետով և գազային սրվակով կրակել է դասընկերուհու վրա, որից հետո ցած է նետվել պատուհանից: Երկուսն էլ ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Միջադեպը տեղի է ունեցել Չելյաբինսկ քաղաքի թիվ 32 միջնակարգ դպրոցում: Ըստ նախնական տեղեկությունների՝ իններորդ դասարանի աշակերտը դպրոց է բերել պլաստիկե արբալետ, գազային սրվակ և ազդանշանային ատրճանակ: Ազդանշանային ատրճանակից կրակել է դասընկերուհու ուղղությամբ, այնուհետև ցած նետվել չորրորդ հարկի միջանցքի պատուհանից՝ ստանալով վնասվածքներ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Երեխաների առողջությանը ոչինչ չի սպառնում, ՏԱՍՍ-ին հայտնել են Չելյաբինսկի մարզի առողջապահության նախարարությունից:

«Տուժած երեխաները տեղափոխվել են մարզային մանկական կլինիկական հիվանդանոց և զննվել մասնագետների կողմից: Այժմ նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- հայտնել են գերատեսչությունից:

Ազդանշանային ատրճանակով աշակերտի հարձակումից հետո Չելյաբինսկի թիվ 32 դպրոցում դասերը դադարեցվել են:



Leave a Comment