Կիմ Չեն Ընը Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում լիակատար աջակցություն է հայտնել Բելառուսին



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիմ Չեն Ընը Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում լիակատար աջակցություն նէ հայտնել Բելառուսին։

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ երկու երկրներն էլ ձգտում են բազմաբևեռ աշխարհի կառուցմանը՝ հիմնված ինքնուրույնության և արդարության սկզբունքների վրա, ինչպես նաև ունեն համանման դիրքորոշումներ միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։

«Կարծում եմ, որ սա նախադրյալ է երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման և զարգացման համար՝ երկու երկրների փոխադարձ շահերին համապատասխան», — ասել է նա։

«Մենք հայտնում ենք համերաշխությունը և լիակատար աջակցությունը Բելառուսին, որը ձգտում է վարել ինքնուրույն քաղաքականություն, հասնել խաղաղության և զարգացման՝ միաժամանակ շարունակելով հարաբերությունների զարգացումը ավանդաբար բարեկամ երկրների հետ», — ընդգծել է Կիմ Չեն Ընը։

Նա հատուկ ուշադրություն է դարձրել նաև նրան, թե ինչպես է Բելառուսի կառավարությունն ու ժողովուրդը «հասնում նշանակալի հաջողությունների՝ ինքնիշխան իրավունքների և շահերի պաշտպանության գործում, անվտանգության ոլորտում, ինչպես նաև տնտեսության կայուն զարգացման մեջ»։



Leave a Comment