Ռյուտե․ «ՆԱՏՕ-ն երբեք այսքան ուժեղ չի եղել»

Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք այսքան ուժեղ չի եղել, այսօր Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նրա խոսքով՝ դաշինքը զգալիորեն ավելացրել է սպառազինության արտադրության ծավալները։

Դրա հետ մեկտեղ, ըստ դաշինքի ղեկավարի, այդ ծավալները դեռևս բավարար չեն։ «Մեր պաշտպանական արդյունաբերությունը չի կարողանում անհրաժեշտ ծավալի աճ ապահովել և չի կարողանում անհրաժեշտ արագությամբ արդիականացնել ոլորտը», – նշել է Ռյուտեն։

Leave a Comment