Մարտի 25-ին Իսրայելում ՀՀ դեսպանության կազմակերպած հատուկ ավտոբուսային չվերթով 8 քաղաքացի է տեղափոխվել Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք՝ այնտեղից օդային ուղիղ չվերթով Երևան մեկնելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նրանք մարտի 26-ի առավոտյան չվերթով վերադարձել են Հայաստան։
Նշվում է նաև, որ 2 քաղաքացի մտադրություն են հայտնել Հայաստան վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորությունները ավարտելուց հետո։
Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 28-ից ի վեր Հայաստան վերադառնալու խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 10 քաղաքացի։