Մագնիսական փոթորիկը, որը տևեց գրեթե մեկ շաբաթ, ավարտվել է։ Գեոմագնիսական ակտիվության բավական երկարատև աճը, սկսվել էր դեռ մարտի 20-ին։
Մասնագետների խոսքով, մարտի 24-ին գրանցվել էր «փոքրիկ կեղծ ավարտ»՝ արևային քամու պարամետրերը արագ նվազում էին, սակայն, ի վերջո, մակարդակը դեռ երկու օր շարունակ անհանգիստ է մնացել։ Փոթորիկը առաջացել էր կորոնալ անցքի և մի քանի միջին չափի պլազմային ամպերի համակցված ազդեցությամբ, որոնք հասել էին Երկրի վրա։ Աստղագետները ընդգծել են, որ փոթորիկի ուժգնությունն ու տևողությունը բավականին համընկել են նախնական կանխատեսումների հետ։ «Փոքրիկ թերությունը» կապված էր խանգարումների սկիզբի հետ՝ դրանք սկսվել էին մոտ կես օր ուշացումով։
