Եփրեմ Կարապետյանն ընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: ԱԺ պատգամավորների քվեարկության համաձայն՝ Եփրեմ Կարապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 1, անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 25:
Ստորև ներկայացված է կենսագրությունը․
Եփրեմ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի մայիսի 14-ին, սովորել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, ապա՝ մագիստրոսի կոչում:
2019-2020 թթ. ուսանել է ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամում, ունի փաստաբանի լիցենզիա, որը ներկայումս կասեցված է:
2021-ից առ այսօր հայցորդ է Պետական կառավարման ակադեմիայում:
2019-ի հուլիսի 1-ից մինչև 2020-ի հուլիսի 1-ն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչությունում, որպես փորձագետ:
2020-ի հուլիսի 31-ից մինչև սեպտեմբերի 16-ը եղել է ավագ մասնագետ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունում, ապա նույն վարչությունում աշխատել որպես գլխավոր մասնագետ:
2022-2024 թթ. եղել է բաժնի պետ, ապա՝ վարչության պետի տեղակալ: 2024-ի սեպտեմբերի 6-ից առ այսօր նույն վարչության պետն է:
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: