Փաշինյանը մինչեւ 2022 թվականը եղել է Ստալինի ուշիմ աշակերտը, որովհետեւ մինչ այդ չկար նրա նման հայրենասեր. Հակոբ Բադալյան

Փաշինյանն ասում է, թե մեր հայրենասիրությունը սխալ հայրենասիրություն էր, ու մերը չէր ընդհանրապես՝ Ստալինն էր սովորեցրել: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2022 թվականը եղել է Ստալինի ուշիմ աշակերտը, որովհետեւ մինչ այդ չկար նրա նման հայրենասեր:

Բայց, հետո եկավ Միշելը ու սովորեցրեց «ճիշտ» հայրենասիրություն, իսկ հետո նույնիսկ դասընթացը գերազանցությամբ ավարտելու համար կազմակերպեց «Զայեդ» գովասանագրի հանձնումը:

Հիմա պետք է բոլոր «սխալ» հայրենասերներին պիտակել ոչ թե ԿԳԲ-ական, այլ՝ ստալինական: Հատկապես ընտրական այս փուլում պետք է բազմազանություն եւ թարմություն մտցնել իշխանական պրոպագանդայի պիտակների հավաքածուում: Այդպիսով, նրանք, ովքեր կքննադատեն Փաշինյանի քաղաքականությունը, համարելով, որ նա պետությունը դարձրել է Ադրբեջանի պատկերացումների առարկա, կհռչակվեն ստալինիստներ: Չհամարձակվել շփոթել ստիլիստների (ոճաբաններ) հետ:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment