«ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Թանգսիրին սպանվել է»․ #JPost

«ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Թանգսիրին սպանվել է»․ #JPost

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրին զոհվել է երկրի հարավում գտնվող Բանդար Աբբասի շրջանում՝ հարվածի հետևանքով: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

«Դեռևս պարզ չէ՝ Թանգսիրին սպանվել է Իսրայելի, թե՞ ԱՄՆ-ի հարվածի հետևանքով և ինչ հանգամանքներում», – ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ լրատվամիջոցի աղբյուրները Իսրայելի ՊՆ-ում ուղղակիորեն չեն հաստատել հարվածը, ոչ էլ հերքել։

Leave a Comment