Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ էլիտան փախել և ճողոպրել է Ղարաբաղից։

«Ես չեմ ասել ու չեմ ասում, որ արցախցիները փախել են։ Ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։

Ես Ղարաբաղի ժողովրդին ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ և ոչ էլ կմեղադրեմ։ Ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելը անհեթեթություն է։ Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս՝ Ղարաբաղի ժողովրդին, ում մասին ես ասում եմ, որ պատանդի կարգավիճակում են։

Էդ ձեր ասած շրջանակներն են, որ ժողովրդի մասին ինչ ասես՝ ասում են»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment