Իրանցի զինվորականները հարձակվել են Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա: Այս մասին հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
«Հաջողությամբ իրականացվել է «Իրական խոստում 4» գործողության 82-րդ ալիքը՝ նախապես որոշված թիրախների դեմ Արիֆջանում (բազա Քուվեյթում — խմբ.), Ալ-Խարջում (Սաուդյան Արաբիա — խմբ.)», — ասվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը մեջբեում է Tasnim-ը։
Նշվում է, որ հարձակման են ենթարկվել ԱՄՆ-ի հետ կապված KGL լոգիստիկ կենտրոն, ոչնչացվել են Patriot ԶՀՀ ռադար և P-8 ինքնաթիռների անգար Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում, ինչպես նաև ոչնչացվել են վառելիքի բաքեր, MQ-9 անօդաչու թռչող սարքերի անգար և անօդաչու թռչող սարքերի արբանյակային ալեհավաք Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում։