Կառավարությունը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Հակոբյանի և Նաիրի Ադամյանի թեկնածությունը

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի առաջին կազմի անդամի պաշտոնում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը առաջադրել է Սրբուհի Հակոբյանի թեկնածությունը՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով, և Նաիրի Ադամյանի թեկնածությունը՝ չորս տարի պաշտոնավարման ժամկետով։ Հարցը քննարկվել է Ազգային ժողովի մարտի 26-ի հերթական նիստում։ 

Թեկնածուների կենսագրությունը և մասնագիտական գործունեությունը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Սրբուհի Հակոբյանը ներկայացրել է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի գործունեության իր տեսլականը՝ անդրադառնալով ոլորտում նախատեսվող առանցքային քայլերին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Նաիրի Ադամյանը իր հերթին ներկայացրել է հանձնաժողովի գործունեության և առաքելության վերաբերյալ իր մոտեցումները՝ ընդգծելով թափանցիկության ապահովման կարևորությունը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Leave a Comment