
Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունն օրերս էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացրեց մի պայմանագիր, որից տեղեկանում ենք՝ ԱՄՆ փոխնախագահի՝ ՀՀ այցի շրջանակներում գնվել է 1685 թվականին Վենետիկում տպագրված Ավետարան (17-րդ դարի տպագրության հազվագյուտ բացառիկ նմուշ)։
«Հրատարակությունը բաղկացած է 450 երկսյուն էջից։ Տպագրված է հին հայկական տառատեսակով (գրաբար) և ունի փորագրազարդ տիտղոսաթերթ։ Այն ներառում է չորս Ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի թղթերը։ Ձևավորումը բնորոշ է վենետիկյան հայկական տպագրության գեղարվեստական բարձր մակարդակին։
Կազմը մուգ կաշվից է՝ արծաթյա դեկորատիվ ձևավորմամբ։ Կենտրոնական հատվածում տեղադրված է արծաթյա բարձրաքանդակ կոմպոզիցիա՝ ճառագայթող փառքի ֆոնի վրա պատկերելով Հիսուս Քրիստոսին։
Չորս անկյուններում տեղադրված են արծաթյա քանդակազարդ տարրեր՝ հրեշտակային/ Քրիստոնեական պատկերներով, որոնք հավասարակշռում են ընդհանուր կոմպոզիցիան։ Կազմը համալրված է կաշվե փակվող փականներով, որոնք պահպանել են իրենց կառուցվածքը»,- նշվում է պայմանագրի տեխնիկական բնութագրում։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում