Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն. Արթուր Ավանեսյան (Video)



Tert.am-ը գրում է.


ՀՀ-ի սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել, մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել և այս գիտակցումը մեզ՝ բոլորիս հանգիստ չի տալիս, բայց դժվար ժամանակները մեզ ստիպում են լինել ավելի խելացի, ավելի ճկուն, ուժեղ և միասնական: Այս մասին «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովի ժամանակ ասել է հետախույզ Արթուր Ավանեսյանը:



«Ոչինչ չի փոխվել, ինչքան էլ փորձեն հակառակն ապացուցել: Մեր նախնիների արյունը մեր մեջ է, իրենց գենը կրողն ենք մենք և սրանք պարզապես խոսքեր չեն:

Նույն 2022 թվականին, Ջերմուկի ռազմական գործողությունների ժամանակ, օգնության եկան Արցախից ստորաբաժանումներ, առանց վառելիքի, հացի, դեղորայքի, շրջափակման պայմաններում: Արցախցիներն իրենց արյան կանչով եկան՝ ի սատարում իրենց եղբայրների: Այդպես եղել է, այդպես էլ կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment