Քրեական վարույթ է նախաձեռնվել «Կանազ» մշակույթի տան հրդեհի դեպքի առթիվ

Երեկ՝ մարտի 25-ին տեղի ունեցած «Կանազ» մշակույթի տան հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ : Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ՔԿ-ից ։

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով այն է՝ գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։  Կատարվում է նախաքննություն։ Նշանակվել են համալիր փորձաքննություններ:

Leave a Comment