ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանում հարվածներ է հասցրել ավելի քան 10,000 թիրախների

Իրանում ԱՄՆ զինված ուժերի կողմից հարվածի ենթարկված ռազմական թիրախների թիվը գերազանցել է 10,000-ը, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը։

«ԱՄՆ զինված ուժերը հարվածել են ավելի քան 10,000 ռազմական թիրախների. ըստ էության, մենք մի քանի ժամ առաջ հարվածել ենք մեր 10,000-րդ իրանական թիրախին», – ասել է նա հրամանատարության X էջում տեղադրված տեսաուղերձում։

Ծովակալի խոսքով՝ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմածովային ուժերի ամենամեծ նավերի 92%-ը և Իսլամական Հանրապետության հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և ռազմածովային արտադրության հզորությունների ավելի քան երկու երրորդը։

Քուփերը նշել է, որ ԱՄՆ ռազմական օդաչուները մինչ օրս իրականացրել են ավելի քան 10,000 մարտական ​​թռիչքներ։ Նրա գնահատականներով՝ «Էպիկական կատաղություն» գործողությանը մասնակցում է ավելի քան 50,000 զինծառայող։

Leave a Comment