«Գազպրոմ-Արմենիան» հայտնում է Շենգավիթի որոշ հասցեներում 36 ժամով նախատեսված գազամատակարարման դադարեցման մասին

ԵՐԵՎԱՆ,26մարտի․/Նովոստի-Արմենիա/. «Գազպրոմ-Արմենիան» հայտնում է Շենգավիթի որոշ որոշ հասցեներում 36 ժամով նախատեսված գազամատակարարման դադարեցման մասին։
«Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին ժամը 09:00-ից մինչև մարտի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի (ամբողջությամբ), Արտաշատի խճուղու, Արշակունյաց պողոտայի թիվ 127 բազմաբնակարան շենքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։