Ամերիկյան կողմի հետ որևէ բանակցություն չի եղել. Արախչի

Ամերիկյան կողմի հետ որևէ բանակցություն չի եղել. Արախչի

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ որևէ բանակցություն կամ երկխոսություն չի եղել։

«Ամերիկյան կողմի հետ որևէ բանակցություն կամ երկխոսություն չի եղել։ Սակայն արդեն մի քանի օր է, ինչ ամերիկյան կողմը տարբեր միջնորդների միջոցով սկսել է ուղարկել տարբեր հաղորդագրություններ՝ խնդրելով, որ դրանք փոխանցվեն մեր բարեկամ երկրներով, և որ մենք արձագանքենք՝ ներկայացնելով մեր դիրքորոշումները կամ անհրաժեշտ նախազգուշացումները։

Սա չի կոչվում ո՛չ բանակցություն, ո՛չ էլ երկխոսություն․ սա պարզապես հաղորդագրությունների փոխանակում է բարեկամների միջոցով։ Այդ հաղորդագրությունների շրջանակում մենք վերահաստատել ենք մեր սկզբունքային դիրքորոշումները և որոշ դեպքերում հնչեցրել ենք նախազգուշացումներ»,-հայտնել է Իրանի ԱԳ նախարարը։

Իրանի ԱԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, որոնք այս օրերին համագործակցություն են ցուցաբերել։ «Պետք է նաև շնորհակալություն հայտնեմ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի կառավարությունների համագործակցության համար՝ իրանցիների տեղափոխման հարցում։ Մեր հարևանները, այդ թվում՝ Պակիստանը, նույնպես զգալի աջակցություն ցուցաբերեցին»։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment