Բելառուսը և ԿԺԴՀ-ն բարեկամության պայմանագիր են ստորագրել



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ընը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով պաշտոնական այցով գտնվում է Փհենյանում, ստորագրել են երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանագիր, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ալեքսանդր Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը ստորագրել են Բելառուսի Հանրապետության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագիր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Լուկաշենկոն փաստաթուղթն անվանել էր այնպիսի գործիք, որը հստակ և բացահայտ շարադրում է փոխգործակցության նպատակներն ու սկզբունքները և սահմանում է ապագա փոխշահավետ գործընթացների ինստիտուցիոնալ շրջանակները:





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment