
Ուկրաինայի Խարկով քաղաքում և դրա շրջակայքում ռուսական հարձակումների հետևանքով երկու մարդ է զոհվել: Իզամիլի նավահանգստի վրա կատարված հարվածը վնասել է նավահանգստային կառույցներն ու էներգետիկ ենթակառուցվածքները, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են պաշտոնյաները։
Ինը մարդ վիրավորվել է Խարկովի երկու թաղամասերի վրա հասցված հարվածների հետևանքով:
Սահմանի ռուսական կողմում Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սահմանամերձ գյուղում սպանել են մոտոցիկլետով 18-ամյա մի երիտասարդի և Գրայվորոն քաղաքում՝ իր մեքենայում գտնվող մի կնոջ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ ուկրաինական 17 անօդաչու թռչող սարք են խոցել։