Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար կալանավորվածը փաստաբան Արամ Թումանյանն է․ Լուսանկար

Մարտի 25-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քնչական բաժնի քննիչների կողմից իրականացված հսկայածավալ, պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ բացահայտվել է Երևանում 20-ամյա աղջկա սպանությունը, մինչդեռ առաջին իսկ օրվանից մահացածի հարազատները ու դեպքի վայրում ապրող բնակիչները տեղեկություններ էին տարածել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է ու եթե Արաբկիրի քննիչները գործի նկատմամբ չցուցաբերեին պրոֆեսիոնալիզմ, ամեն մի վարկածի ուղղությամբ չաշխատեին գուցե այդպես էլ այս առեղծվածային սպանությունը մնար իբրև ինքնասպանություն։

Սա այն բացահայտված գործերից է, որի մասին անգամ կարելի է փաստավավերագրական ֆիլմ նկարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։

2022 թվականի հունվարի 21-ին տեղեկություն էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 38/3 շենքի բակում հայտնաբերված 20-ամյա աղջկա մասին։

Այդ օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նշված շենքի բակում քաղաքացի կա ընկած, ում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել էր հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների, ինչն առաջին իսկ պահից ստացվել էր նաև ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում, 20-ամյա Ինգա Ա.-ն իրեն 3-րդ հարկի պատուհանից ցած էր նետել և նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի քննչական բաժնում նախապատրաստված քրեական վարույթի շրջանակում քննիչներն իրականացրել են հսկայածավալ գրագետ աշխատանք, և դրա արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն է (քանի որ օրեր անց՝ փետրվարի 10-ին, հիվանդանոց տեղափոխված Ինգա Ա.-մ մահացել է), այլ սպանություն, որը կազմակերպված է եղել ամուսինների կողմից։

Ու եթե Արաբկիրի քննիչները չցուցաբերեցին պրոֆեսիոնալիզմ, գործն այդպես էլ կմնաը չբացահայտված ու հանրությունը կիմանար, թե 20-ամյա աղջիկը, ով սովորելու նպատակով Վանաձորից ժամանել էր Երևան, ինքնասպան է եղել, մինչդեռ մինչև նրան պատուհանից նետելը Ա. Թ.-ն բութ առարկայով հարվածել էր նրան, որից հետո ամուսինները դեպքը կոծկելու նպատակով իրենց տան խոհանոցի պատուհանից նրան դուրս են նետել։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնուկ երեկ՝ մարտի 24-ին, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (սպանություն) հատկանիշներով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչը դիմել է Երևան քաղաքի քրեական իրավասության դատարան և դատարանը բավարարել է նրա միջնորդությունը ու Ա. Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ նրա կնոջ՝ Ե. Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

2022թ․ հունվարի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի էր ընկած:

Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամաել էին նաև ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆիկ Պռազյանն ու կրտսեր պարեկ Ազատ Խանգալդյանը սահմանազատել էին տարածքը և սպասում էին, մինչև կժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը:

Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն էր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած էր նետել:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում:

Blog Image

Leave a Comment