Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հաջողությամբ խոցել է ամերիկյան F-18 կործանիչ, հաղորդում է Press TV-ն։
«ԻՀՊԿ-ն հայտարարեց, որ հաջողությամբ խոցել է ամերիկյան F-18 կործանիչ», – ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։