Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն որակազրկվել է Լա Լիգայի մեկ խաղով, հաղորդում է AS-ը։
Վալվերդեն կարմիր քարտ էր ստացել «Աթլետիկոյի» դեմ մադրիդյան դերբիում (3:2) Ալեքս Բայենայի ոտքերին հետեւից հարվածելու համար։
Սպասվում էր, որ Վալվերդեն ավելի խիստ կպատժվի եւ կորակազրկվի երկու կամ երեք խաղով։
Վալվերդեն բաց կթողնի «Մալյոկայի» դեմ Լա Լիգայի 30-րդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի 4-ին։