ԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանին հարվածել ավելի ուժեղ, քան երբևէ, և «դժոխք սստեղծել», եթե Թեհրանը հրաժարվի համաձայնության գալ Վաշինգտոնի հետ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։

«Եթե Իրանը չկարողանա հաշտվել այս պահի իրականության հետ, եթե չկարողանա հաշտվել այն փաստի հետ, որ ռազմական պարտություն է կրել, նախագահ Թրամփը նրանց ավելի ուժեղ կհարվածի, քան երբևէ։ Նախագահ Թրամփը բլեֆ չի անում և պատրաստ է դժոխք ստեղծել», – ասաց նա ճեպազրույցի ժամանակ։

Leave a Comment