Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար Հայաստանի ծախսերը 2022-2025թթ․–ին 5,4 անգամ գերազանցել են նախորդ 20 տարվա նույն ցուցանիշները․ Պապիկյան

Նա ընդգծել է, որ խոսքը բացառապես սպառազինության և մարտական տեխնիկայի ձեռքբերման ծախսերի մասին է

Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար Հայաստանի ծախսերը 2022-2025թթ․–ին 5,4 անգամ գերազանցել են նախորդ 20 տարվա նույն ցուցանիշները․ Պապիկյան


ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/․ Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար Հայաստանի ծախսերը 2022-2025թթ․–ին 5,4 անգամ գերազանցել են նախորդ 20 տարվա նույն ցուցանիշները, հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:


«1998-ից 2018 թվականներին՝ երկու նախագահների կառավարման երկու տասնամյակների ընթացքում, պաշտպանական ծախսերը, ներառյալ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները, 5,4 անգամ ավելի ցածր են եղել, քան 2022-ից 2025 թվականների ընթացքում», – ասել է Պապիկյանն այսօր ԱԺ–ում կառավարության ժամի ընթացքում։


Ընդ որում, նա ընդգծել է, որ խոսքը բացառապես սպառազինության և մարտական տեխնիկայի ձեռքբերման ծախսերի մասին է:


Ավելի վաղ Պապիկյանը հայտարարել էր, որ վերջին 7 տարիների ընթացքում պաշտպանության ոլորտին ուղղված Հայաստանի ծախսերն աճել են շուրջ 1,1 մլրդ դոլարով:

Leave a Comment