Տարիներով ձևավորված անվստահություն. նախկինները կրակում են միմյանց վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տարիներով ձևավորված անվստահություն. նախկինները կրակում են միմյանց վրա  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի քաղաքական դաշտում կրկին սրվել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի միջև փոխադարձ մեղադրանքները։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ այս հակասությունները նոր չեն և հատկապես ակտիվանում են ընտրական փուլերում՝ նպաստելով կողմերի ընտրազանգվածի մոբիլիզացմանը։

Նա նշում է, որ փոխադարձ քննադատությունը ոչ թե թուլացնում, այլ նույնիսկ ուժեղացնում է այդ ուժերին՝ կոփելով նրանց էլեկտորատը։

Միևնույն ժամանակ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ այս վեճերը չեն ներկայացնում ողջ ընդդիմադիր դաշտը և լայն հանրության համար մեծ հետաքրքրություն չեն առաջացնում։

Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանում մոնոլիտ ընդդիմություն երբեք չի եղել, իսկ բազմաբևեռ համակարգը կարող է նույնիսկ ավելի մեծ մարտահրավեր ստեղծել իշխանության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment