Բարսելոնան ընտրություն է կատարել Լևանդովսկիի և Տորեսի միջև


Սպորտ


«Բարսելոնան» դիտարկում է առաջիկա ամռանը հարձակման գծի լայնամասշտաբ վերակառուցում իրականացնելու հնարավորությունը։

Այդ գործընթացի շրջանակում «կապտանռնագույնները» պատրաստ են քննարկել Ֆերան Տորեսի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները և ձեռք բերել մինչև երկու նոր ֆուտբոլիստի։

​Ինչպես հաղորդում է ESPN-ը, կատալոնական ակումբը նախընտրում է վաճառել Տորեսին, այլ ոչ թե հրաժեշտ տալ Ռոբերտ Լևանդովսկիին։ Քանի որ իսպանացի հարձակվողի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2027 թվականի կեսերին, առաջիկա տրանսֆերային պատուհանը նրան շահավետ գնով վաճառելու վերջին հնարավորությունը կլինի ակումբի համար։

Նշենք, որ Transfermarkt-ը 26-ամյա իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։

Armsport


Leave a Comment