Դատարանը հաստատեց, որ Արշակ սրբազանի գործով ապացույց թմրամիջոցը կորել է. «Ազատություն»

Արմավիրի դատարանում մեկնարկեց Մայր Աթոռի դիվանապետի դատավարությունը:

Դատարանը հաստատեց, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է՝ նշելով՝ հարուցվել է պաշտոնական անփութության հոդվածով քրեական գործ: Մարիխուանայի գլանակը կորել է Արմավիրի քննչականում:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը կասկածներ հայտնեց՝ գուցե ծխել են:

Սրբազանի փաստաբանները դատավորին բացարկ հայտնեցին. Գևորգ Մանուկյանը նախկինում աշխատել է Արմավիրի քննչականում, և, թեև այս պահին չկան օբյեկտիվ տվյալներ դատավորի՝ կաշկանդված լինելու մասին, բայց փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով, հետագայում չի բացառվում դա։

Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը և հայտնեց ինքնաբացարկ:

3-ամսյա կալանքից հետո Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը բանտից ազատ արձակվեց այս ամսվա սկզբին: Նրան դեկտեմբերին ձերբակալեցին, ապա կալանավորեցին յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու մեղադրանքով:

Մայիսից կաթողիկոսի հետ միասին վարչապետ Փաշինյանի թիրախում հայտնված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ըստ քննչականի, 2018-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց գցելու ցուցում էր տվել:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Leave a Comment