Փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ, ասել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, նրանք Ղարաբաղին լուրջ չեն վերաբերվել։
«Փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ», – ասաց Փաշինյանը։